News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում տեսել եմ, որ Մայր Աթոռը ինչից ասես խոսի, բայց մի անգամ եկեղեցու մասին չխոսեց: Կլինի՞ Մայր Աթոռը մի օր վեր կենա կուսակրոնությունից խոսա: Թե չէ, մե՛կ քաղաքական հարցերից ա խոսում, մե՛կ ռազմական, մե՛կ ֆեյք նյուզ ա տարածում: Մարդ չի իմանում, էդ ֆեյք նյուզերով լեցուն ընդդիմադիր օրաթե՞րթ ա, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքն ա: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը: «Մայր Աթոռը ֆեյք նյուզ ա տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ ա հանձնում: Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ  հատվածները, որ նշում եք, իբր  Տավուշի մարզի տարածք են, էդ գյուղը օրինակ, գյուղապետ ունեցե՞լ ա, կադաստրով ու՞մ ա պատկանում, կադաստրային բալանսում որտե՞ղ ա էդ հողը, հարգելի՛ Մայր Աթոռ»,-ասաց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդ լուրերը ավելի են մեծացնում երկրին սպառնացող վտանգները:

Նրա խոսքով, Մայր Աթոռի վարած քաղաքականությունը տանելու է նրան, որ հայերը փոխեն իրենց վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Նա շեշտեց նաև, որ իր իշխանության և եկեղեցու հարաբերությունները շատ լավն են, հարցն այն է, թե ինչպիսի՞ն են հարաբերությունները եկեղեցու և որոշ սպասավորների միջև:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Ամենաշատ