News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում:

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, կարևոր է մասնակցել առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման կազմակերպմանն ու հիվանդությունների կանխարգելմանը։

«Երկրի ապագայի հանդեպ ամուր հավատը Բիբլոս Բանկ Արմենիան արտահայտում է ապագա սերունդներին աջակցելով: Լինի դա կրթություն, առողջապահություն, մշակույթ թե մեկ այլ ոլորտ, Բանկը պատրաստակամ է աջակցել ծրագրերի և հիմնադրամների, որոնց նպատակները համահունչ են իր տեսլականին: Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը մեզ համար բնական գործընկեր է՝ հաշվի առնելով հիմնադրամի պրոֆեսիոնալ թիմի նվիրվածությունն ու մեր երկրում երեխաների առողջության խթանմանն ուղղված անդադար գործը: Մենք գիտակցում ենք, որ բուժառուներն ունեն տարբեր կարիքներ, և այս միջոցները թույլ են տալիս նպատակային օգտագործել եղած ռեսուրսները՝ փոքրիկներին որակյալ բուժսպասարկում և խնամք տրամադրելու համար»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

Ըստ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի, Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից ցուցաբերված վստահությունն ու համագործակցության պատրաստակամությունը պարտավորեցնող է։

«Բանկը մշտապես նման նախաձեռնությունների կողքին է եղել և տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ, որպեսզի առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներն ունենան առողջ միջավայր և հնարավորություն վայելելու իրենց անհոգ մանկությունը: Մենք դա շատ ենք գնահատում: Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից նվիրաբերված գումարն ուղղվելու է ՀՀ մարզերում առողջապահական ենթակառուցվածքներ ստեղծելու կարևոր ծրագրին»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիմնադրամի հիմնական ծրագրերն են առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բարձրորակ բուժման կազմակերպումը Հայաստանում ու արտերկրում, երեխաների շրջանում ծանր հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ աշխատանքները, գործընկեր հիվանդանոցների վերազինումը, ինչպես նաև բժիշկների միջազգային վերապատրաստումը։

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
CCF-ի ընթացքում մեր տաղվարի բոլոր այցելուները ծանոթացան Amio Era կրթական բարեգործական ծրագրին, որը մեկնարկելու ենք շատ շուտով...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերը չորս անգամ ավելի շատ հարկեր են վճարում, քան պատերազմից առաջ. FT
Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն...
Ամենաշատ