News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան միակ երկիրն է ՆԱՏՕ արեւելյան սահմանին, որտեղ դաշինքի այլ երկրների զորքեր մշտական հիմքով տեղակայված չեն, եւ Հելսինկին դիտարկում է տարբեր սցենարներ, ներառյալ մշտական զորակազմի տեղակայումը։ Այս մասին Yle-ին տեղեկացրել է պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակոլան։

«Մենք առայժմ այս մասին որոշում չունենք, բայց դիտարկում ենք տարբերակներ՝ զորավարժությունների ընդլայնում, ռոտացիայի մոդել կամ գործունեության որեւէ այլ տեսակ»,- ասել է Յաակոլան։

Նա նշել է, որ Ֆինլանդիան բավական ուժեղ սեփական զինված ուժեր ունի եւ որ հիմա երկիրը զորքերի սուր անրաժեշտություն չունի։ Սակայն նման հնարավորությունը չի բացառվում։ «Իհարկե, հնարավոր ճգնաժամային իրավիճակում մեզ աջակցություն պետք կլինի, եւ մենք ցանկանում ենք ստանալ այն»,- ասել է նա։

Զորքերի հասնելու կամ մեկ այլ օգնության արագությունը, նրա խոսքով, կախված է քաղաքական որոշումներից։ «Անհնար է կոնկրետ ժամկետներ նշել։ Պետք է այսուհետ եւս պահպանել սեփական ուժերով պաշտպանություն սկսելու ունակությունը եւ դաշնակիցների օգնության վրա հույսը դնել ավելի ուշ փուլի համար»,- կարծում է հրամանատարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Կիևը և ՆԱՏՕ-ն փոխգործակցության ամենաբարձր մակարդակին են հասել. Զելենսկի
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, քանի որ այլևս հնարավոր չէ պատկերացնել Եվրոպայի և եվրատլանտյան հանրության անվտանգությունն առանց Ուկրաինայի արդյունավետ մասնակցության...
Թուրքիան պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը
Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռևս աջակցություն է հայտնել Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը չհայտարարված այցով Կիևում է
Այժմ նա Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիս է անցկացնում, որը հեռարձակվում է ՆԱՏՕ-ի կայքում...
Ամենաշատ