News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փարիզում, ծանրամարտի աշխարհի առաջնությունում կանանց եւ տղամարդկանց Հայաստանի հավաքականները երկամարտում ոչ մի մեդալ չնվաճեցին:

Կանանց +75 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը արմունկի վնասվածք ստացավ եւ դուրս մնաց պայքարից:

Տղամարդկանց +105 կգ քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած 240 կգ-ն եւ զրո ստացավ:

Կանանց Հայաստանի հավաքականն այս պահին ունի օլիմպիական խաղերի 2 ուղեգիր, տղամարդկանց հավաքականը` նախնական 4 ուղեգիր: Ուղեգրերի վերջնական քանակի վրա կազդեն նաեւ ապրիլին Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնության արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ