News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և իշխանական պատգամավորների կողմից արված հայտարարություններին՝ ուղղված եկեղեցուն.

««Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք» (Եսայի 6։9)

Եթե որոշ մարդկանց համար Սաղմոսաց գրքից բացի, Սուրբ Գրքի ճշմարտություններն անընկալելի են, ապա դասական անատոմիայից հստակ է, որ ականջն այն օրգանն է, որ պատասխանատու է լսելու գործառույթի, իսկ աչքը՝ տեսնելու համար։

«Ֆեյք նյուզեր»-ի  պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ տարբերակում են՝ ինչն է «ֆեյք նյուզ», ինչը՝ ոչ։ Բայց այստեղ հարկ է կանգ առնել․ իրենք, անշուշտ, հասկանում են, որ մանիպուլացիան մեծ ու արդեն վեց տարիներ իրենց հարազատ գործիք է, ինչո՞ւ չկիրառել  և Մայր Աթոռի հայտարարությունը չնենգափոխել, չէ որ «գողն իր շքից է վախենում և բոլորին գող է անվանում», ինչպես ասում էին ՊԱՏՄԱԿԱՆ, բայց շատ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ մեր պապերն ու տատերը։

Ի՞նչն է «ֆեյք նյուզ»․ գուցե այն, որ Ադրբեջանը ՀՀ հանդեպ ունի տարածքային պահանջնե՞ր, որ տարածներ է ուզում ոչ միայն Տավուշից, այլև՝ ամբողջ Հայաստանից։ Այն, որ Արցախը, ձեր հանցավոր լռությամբ, այլևս հայաթափված է, կորսված, թե՞ այն, որ ձեր լեքսիկոնից տևական ժամանակ է բացակայում է Արցախ բառը։ Գուցե այն, որ դուք հրաժարվում եք պատմական Հայաստանից, մեր պատմությունից, ինչը նշանակում է նախևառաջ հիմնովին հրաժարում Արցախից, էլ չասեմ Արևմտյան Հայաստանից և   հայկական պահանջատիրությունից։ Դուք չեք կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին և միայն կատաղած ու հղփացած փողոցի տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ սեփական ժողովրդի և ազգային կառույցների վրա, որոնք չեն համաձայնում ձեր հայրենակործան քաղաքականության հետ։

Գուցե «ֆեյք նյուզ» է նաև, որ վեց տարում միայն զիջել եք, Արցախը Հայաստան է և վերջ, հետո Արցախը Ադրբեջան է և վերջ՝ գերծայրահեղ վերջնաձևակերպմամբ։ «Ֆեյք նյուզ» է նաև, որ թուրքը Ջերմուկի գլխին է նստած, դե հա, հո մի քանի անպիտան հողի համար կամ տարվա կեսը ձյունածածկ սարի համար կռիվ չէինք անի՝ դժգույն ու դժբախտ Շուշին վկա։ Ո՞ւր է ձեր երեկվա 29,800 կիլոմետրը, որն այսօր միակողմանիորեն զիջելով՝ դարձավ 28,742 կմ։ Գերիներին էլ մոռացաք․․․ (դե թող մի քանի ամիս դիմանան էլի,-կասեր ձեզանից մեկը)։

Դա, իմ «ֆեյքը» չէ, հո ես չեմ ասում, այլ ձեր ոչ պակաս հայտնի կուսակիցներից մեկը։ Ուղղակի հարկ չկա ձեր կեղծ թեզերին մեկ մեկ անդրադառնալու, քանի որ յուրաքանչյուր գիտակից մարդ, ով կարող է վերլուծել և ունի հիշողություն, հստակ գիտակցում է դրանց «քաշը», բայց հարկ կա շեշտեու, որ ձեր զիջումները չի կարելի որակել որպես միակողմանի զիջում, այլ՝ միակողմանի ամլություն։

Այո, դուք միշտ խոսում եք լեգիտիմության մասին․ միշտ պետք է հանդես գալ լեգիտիմության հիմքերից, քանի որ քաղաքակիրթ աշխարհը դա է ընդունում։ Բայց քաղաքակիրթ աշխարհը երբեք չի ստիպում հրաժարվել սեփական դիրքերից հանդես գալուց։

Այժմ հատուկ Չախոյանի և Ալեքսանյանի համար․ որտեղի՞ց հորինեցիք Մայր Աթոռի հայտարարության վերաբերյալ ձեր արտահայատած մտքերը և ձեզ հատուկ ոճով այն որակեցիք։ Մայր Աթոռի հայտարարության մեջ կարո՞ղ եք ձեր նշած թուրքական գյուղերի կամ որևէ անվանական տարածքի, քարի, թփի մասին մի բան գտնել։

Հայտարարության մեջ հստակ ասվում է․ «Ադրբեջանի սպառնալիքներին տեղի տալով՝ պատրաստվում է Տավուշի մարզից տարածքներ հանձնել», մասնավորապես հավելելով՝ «նախքան ենթադրվող սահմանազատման ու սահմանագծման»։

Այստեղ է, որ աչքն ու ականջը ձեզ պետք է օգնեին․․․ Ցավոք սրտի, դուք վեց տարի է իշխանության եք, նաև, դժբախտաբար, հասցրեցիք պատմական Հայաստանի մեջ մնալ իբրև զիջողական, մանիպուլյատիվ, թշնամասեր և եկեղեցաատյաց իշխանութուն, որը ձեր իմիջն է, ձեր իրական Հայսաստանը։

Եզրակացություն․ դուք կա՛մ տգիտություն ունեք կառավարման իմաստով, կա՛մ տգետ ու կույր եք կարծում ողջ ազգին, կա՛մ, ինչպես Չախոյանը, թերևս, ճիշտ է նկատում, առաջնորդվում եք գավառական շուստրիությամբ։

Որպես վերջաբան, ուզում եմ հիշատակել ձեր տեսակին բնորոշ այս հոյակերտ ձևակերպումը․ «Ցանկացած գնով ելնում եք դուք վեր, փորձում եք թռչել դուք առանց թևեր, անվերջ սողալով առաջ եք գնում, գնում եք այսպես և տարեց տարի ելնում եք շալակն այս խեղճ աշխարհի»»։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Ամենաշատ