News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի փոխտնօրեն, Ջեյսոն Քարտերը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի դատախազներ Զարին Իքբալը և Անն Փինգսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը, այլք:

Գլխավոր դատախազը ողջունել է ԱՄՆ գործընկերներին, կարևորել ՀՀ գլխավոր դատախազության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը:

Աննա Վարդապետյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել օրեր անց՝ ապրիլի 26-27-ին, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում կայանալիք՝ «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի մանրամասները, որին մասնակցելու են եվրոպական երկրների 9 պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների՝ Եվրաջասթի և Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ԱՄՆ գործընկերների հետ իրավական փոխօգնության խորացմանը, ընդգծվել, որ նման քննարկումները նպաստում են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Ամենաշատ