News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 13-ին, Ժնեւ քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Լեւոն Հայրապետյանի հետ եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը նշել է, որ Լեւոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում եւ այդ աշխատանքը հանդիսանում է ազգային բարերարության լավագույն օրինակներից մեկը:

Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ բարերար Վահե Գաբրաշի հետ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման համար` դրանք որակելով պահանջված եւ արդիական: Վահե Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս ակտիվորեն մասնակցել Արցախի զարգացման գործին եւ աջակցել մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի կյանքի կոչմանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ