News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի հետ որեւէ քննարկում չի եղել ցեղասպանության զոհերի անունները ճշգրտելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը:

«Ինստիտուտը իր ստեղծման օրվանից նմանատիպ բազմաթիվ ծրագրեր, նախաձեռնություններ ունեցել է, եւ 2018-ից մենք նույնիսկ ավելի լուրջ հիմքերի վրա ցանկացանք աշխատանքը դնել, մի քանի անգամ դիմեցինք ֆինանսավորման համար, բայց չստացնք: Ինստիտուտում ունենք Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրոողների փաստագրման եւ ուսումնասիրության հատուկ բաժին: Այդ բաժնի գործառույթներից նաեւ նմանատիպ ինֆորմացիա հավաքելն էր:

2015-ին մեր րխիվում նույնպես նմանատիպ աշխատանք էին անում, շտեմարան էին ստեղծել եւ փորձում էին զոհերի եւ վերապրածների մասին տեղեկություններ հավաքել: Ընդ որում, խոսքը ոչ թե միայն անուն-ազգանուն հավաքելն է, այլ հնարավորինս շատ տվյալներ: Այսինքն փաստաթղթեր, եւ լուսանկարներ, եւ ավելի խորքային պատմություններ: Մենք դա արել ենք եւ անում ենք, բայց այն, ին ասվել էր իշխող խմբակցության պատգամավորի կողմից, մեզ հետ չեն խորհրդակցել»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունները փորձում են ամեն կերպ ցեղասպանության հետ  կապված թեման փակել, Գզոյնն ասաց, որ ինքը նման միտումներ չի տեսնում. «Դա չեմ տեսել նաեւ վերջին 5 տարիների ընթացքում, երբ գիտության գծով փոխտնօրենն էի եւ որոշակիորեն տնօրինության գործերում ներառված էի: Չի եղել երբեւէ նման ազդակ կամ գործողություն: Ավելի ասեմ, նախորդ տարի ունեցել ենք ամենամեծ թվով պաշտոնական պատվիրակությունները, որ այցելել են ցեղասպանության հուշահամալիր: Նույնիսկ 2015-ին այդքան պատվիրակություն չենք ունեցել: Այդ պատվիրակությունները արդեն պետական մակարդակով են գալիս: Այսինքն հստակ կարող եմ ասել, որ որեւէ ուղղորդում կամ սահմանափոկում երբեւէ չի եղել»,-ասաց թանգարանի տնօրենը:

Էդիտա Գզոյանը նկատեց, որ հոլոքստի դեպքում 6 մլն զոհի մասին են խոսում, բայց մինչ օրս դեռ 4 մլ-ի տվյալներ են կարողացել հավաքել. «Դա աշխատատար պրոցես է: Սա տասնյակ տարիների աշխատանք։ է լինելու, հատկապես մեր դեպքում, երբ ցեղասպանությունից 100 տարուց ավելի ժամանակ է անցել: 1,5 մլն թիվը միջազգային գիտնականների կողմից, որոնք աշխատում են Հայոց ցեղասպանության վրա, բոլորի կողմից կոնսենսուսային թիվ է: Այսինքն բոլորը եկել են այդ եզրակացության: Դրանք բավականին հիմնավոր թվեր են»

Տպել
Ամենաշատ