News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, հրապարակել են անցյալ տարվա համատեղ 619,9 հազար դոլար գումարի հարկային հայտարարագիրը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ներկայացված փաստաթղթերից հետևում է, որ 23,7% եկամտահարկի դրույքաչափով Բայդենները իրենց վաստակած 619,9 հազար դոլարից որպես դաշնային հարկեր վճարել են 146,6 հազար դոլար։ Եվս 30,9 հազ․ դոլար որպես հարկ վճարվել է Դելավեր նահանգում, որտեղ Ջո և Ջիլ Բայդենները  տուն ունեն։ Նախագահի կինը 3,5 հազար դոլարի հարկ է վճարել նաև Վիրջինիա նահանգում։ Նախագահական զույգը նաև մոտ 20,5 հազար դոլար է նվիրաբերել բարեգործական նպատակներով։

2022 թվականին Բայդենը և նրա կինը որպես ընտանիքի եկամուտ ստացել են 579,5 հազար դոլար։

Հարկային փաստաթղթեր են հրապարակել նաև ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը։ Նրանց ընդհանուր եկամուտը կազմել է գրեթե 450,3 հազար դոլար, որից ավելի քան 88,5 հազար դոլար վճարվել է եկամտահարկի տեսքով՝ 19,7 տոկոս դրույքաչափով։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ