News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի կառավարությունը չի միանա ռուսաստանյան սառեցված ակտիվները որոնելու և առգրավելու միջազգային խմբին, գրում է РБК-ն՝ վկայակոչելով տնտեսագիտության, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտին։

Գերատեսչությունը պնդում է, որ Բեռնը լավ համագործակցություն է հաստատել միջազգային գործընկերների հետ Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում, հատկապես տեխնիկական մակարդակով։

«Այդ պատճառով Դաշնային խորհուրդը ներկայումս REPO-ին պաշտոնապես միանալու անհրաժեշտություն չի տեսնում», - ավելացրել է գերատեսչությունը՝ նշելով, որ եթե ապագայում անդամակցությունը բխի Շվեյցարիայի շահերից, Դաշնային խորհուրդը կարող է վերանայել իրավիճակը:

Միևնույն ժամանակ, Բեռնը հետևում է սառեցված ռուսաստանյան ակտիվները Ուկրաինային փոխանցելու գործում  իր գործընկերների աշխատանքին և հաշվի կառնի իր իրավական համակարգը որոշումներ կայացնելու համար, եթե, այնուամենայնիվ, համաձայնի միանալ հատուկ խմբին։

Հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7 երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրոյի չափով։ Բրյուսելը քննարկում է ռուսաստանյան սառեցված ակտիվները Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար օգտագործելու ուղիները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով նորից հարվածել է Օդեսայի մարզին
Մայիսի 1-ի երեկոյան Ռուսաստանը նորից հարվածել է Օդեսային...
Անօդաչուները գրոհել են ՌԴ ութ մարզերում. հարվածի տակ են ընկել էներգետիկայի օբյեկտները եւ ՆՎԳ-ները
ՀՕՊ միջոցները խփել են 12 ուկրաինական անօդաչու...
ԱՄՆ-ը հայտարարել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի դեմ նոր լայնածավալ պատժամիջոցների մասին
Ֆինանսների նախարարության և Պետդեպարտամենտի պատժամիջոցներն ուղղված են տասնյակ...
ԱՄՆ-ը հաստատել է, որ Ռուսաստանը քիմիական զենք է օգտագործել Ուկրաինայի պատերազմի ժամանակ
Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել Պետդեպարտամենտի մեղադրանքին...
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Ամենաշատ