News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարող է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ այս շաբաթ Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում, երեքշաբթի օրը նա ասել է, հաղորդում է Reuters-ը։

Դուդան, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2025 թվականին, եղել է Թրամփի նախընտրած միջազգային գործընկերներից մեկը նրա նախագահության ընթացքում։ Լեհաստանի նախագահի գլխավոր օգնականը հայտնել է, որ նրանք դեռ կապի մեջ են:

Fakt տաբլոիդը և WP.pl լրատվական պորտալն ավելի վաղ, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Նյու Յորք կատարած այցի ժամանակ, որի ընթացքում նախատեսվում է Դուդայի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Թրամփի նախընտրական շտաբի պաշտոնյան հաստատել է, որ հանդիպումը տեղի կունենա։

Նախատեսվող հանդիպման վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել նաեւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Եթե նա հանդիպի (Թրամփի հետ), մենք ակնկալում ենք, որ նա հաստատակամորեն կբարձրացնի ուկրաինա-ռուսական հակամարտությունում Արևմուտքի և Եվրոպայի կողքին հստակ կողմնորոշվելու հարցը», - ասել է Տուսկը լրագրողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ