News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում  թվով  22 ավտոտնակ կքանդվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի,  երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ»,- նշել է Կոստանյանը։

Տպել
Ամենաշատ