News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ զրույցից հետո գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում ու կոչ արել դաշնակիցներին ավելի շատ գումար հատկացնել Ուկրաինային առավել մեծ քանակության զինամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրելու համար:

«Ուկրաինային աջակցելու հարցով լավ հեռախոսազրույց ունեցանք Կլաուս Յոհաննիսի հետ: Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել Ուկրաինայի համար առավել մեծ քանակությամբ զինամթերք և ՀՕՊ միջոցներ ապահովելու նպատակով։ Ռումինիան առանցքային դեր է խաղում ՆԱՏՕ-ի արևելյան թեւը պաշտպանելու գործում և հավատարիմ է Ուկրաինային աջակցելուն»,- գրել է Ստոլտենբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ