Աշխարհի ՀՆԱ-ն կազմում է մոտ 90 տրլն. դոլար։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած քննարկման ժամանակ ասել է տնտեսական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ին բաժին է ընկնում մոտավորապես 24,5 տրլն. դոլար, ԵՄ-ին՝ 26,5 տրլն. դոլար, Չինաստանին՝ 20 տրլն. դոլար, Ռուսաստանին՝ 2,5 տրլն. դոլար, Թուրքիային՝ 1 տրլն. դոլար։
Մելքումյանը հավելել է, որ Ադրբեջանին բաժին է ընկնում 82 մլրդ դոլար, Վրաստանին՝ մոտ 21 մլրդ դոլար, իսկ Հայաստանին՝ 21-22,5 մլրդ դոլար։
Նա հայտնել է, որ եթե նախկինում Հայաստանի բյուջեին տնտեսական աճի 1%-ն ապահովում էր լրացուցիչ եկամուտ՝ 12-13 մլրդ դրամի չափով, ապա այժմ այն կազմում է 15-16 մլրդ դրամ։
«Ուստի, եթե տնտեսական աճը 10 տոկոս է, ապա բյուջեն լրացուցիչ եկամուտ է ստանում 150 միլիարդ դրամի չափով»,- ընդգծել է փորձագետը։
Նրա գնահատմամբ, տնտեսական աճի որակը չի ծառայում անվտանգության սպառնալիքների վերացմանը։
«Տնտեսության իրական հատված չկա, սա վերաբերում է և՛ արդյունաբերությանը, և՛ գյուղատնտեսությանը»,- եզրափակել է Մելքումյանը։