News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` NEWS.am-ի  թղթակցի խնդրանքով մեկնաբանելով  Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների առարկա չի եւ չի կարող լինել, քանի որ, ըստ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել  ժողովուրդների ինքնորոշման իրավունքին», - նշել է Շավարշ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ