News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 15-ին ընդունել է ԱՄՆ-ի հյուսիսարեւմտյան համալսարանի Ջոն Քելլոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Քոթլերին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է պրոֆեսոր Քոթլերին եւ վստահություն հայտնել, որ նրա այցը մեր երկիր օգտակար կլինի շուկայագիտության եւ բիզնեսի կազմակերպման հմտությունները կատարելագործելու մեծ ձգտում ունեցող Հայաստանի երիտասարդության ու գործարար համայնքի համար, ովքեր անհամբերությամբ սպասում են աշխարհահռչակ պրոֆեսորի հետ հանդիպմանը, նրա դասախոսություններին:

Ընդգծելով, որ արդի աշխարհում մարքեթինգը, որպես հեռանկարային ուղղություն եւ գիտություն, չափազանց կարեւոր է շուկայական տնտեսություն վարող ցանկացած երկրի համար, Սերժ Սարգսյանը ողջունել  է Հայաստանում մարքեթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն հիմնելու՝ Ֆիլիպ Քոթլերի նախաձեռնությունը, որի իրականացման դեպքում այն կարեւոր դեր կարող է ունենալ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:

Պրոֆեսոր Քոթլերը մարքեթինգը համարելով եւ՛ գիտություն, եւ՛ արվեստ, նշել է, որ պատրաստ է դրանց վերաբերյալ իր գիտելիքները մեծ հաճույքով հաղորդել Հայաստանի երիտասարդներին ու գործարարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ