News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ը Մինսկի խումբը միջնորդական մանդատ ունի հակամարտող կողմերի միջեւ: Մենք պետք է որոշակիացնենք, թե ինչ միջոցների ձեռնարկումը կարող է նպաստել ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի աշխատանքներին, ինչպես նաեւ հակամարտող կողմերի միջեւ վստահության ավելացմանը: Այդ մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն ծրագրում է ակտիվացնել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը օգտակար կլինի ոչ միայն հակամարտող կողմերի, այլ նաեւ Եվրամիության համար: Այդ պատճառով մեզ անհանգստացնում է լարվածության ավելացումն ու իրադրության սրումը: Մենք պետք է հստակեցնենք, թե ինչ ձեւով կարելի է փոփոխել այդ միտումները»,-նշել է Քեթրին Էշթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ