News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի 43 հազ. ուսուցիչներ կօգտվեն 2012 թ. բյուջեում ներառված սոցիալական փաթեթից: Այդ մասին այսօր` նոյեմբերի 17-ին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սա վերաբերում է հանրակրթական, հատուկ դպրոցների ուսուցիչներին եւ արհեստագործական ուսումնարանների ուսուցիչներին: Սակայն այն ուսուցիչները, որոնք ամբողջական դրույքով չեն աշխատում, սոցիալական աջակցության փաթեթից կօգտվեն դրույքի չափին համապատասխան:

Պետական բուհերի դասախոսները այս աջակցությունից չեն օգտվելու, քանի որ այդ բուհերն ունեն վճարովի կրթություն տրամադրելու հնարավորություն: Սակայն ԿԳ նախարարը չբացառեց, որ հետագա տարիներին նրանք եւս ներառվեն:

Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեում ներառվել է 180 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ, որը հավասարապես բաշխվելու է հանրային ոլորտի բոլոր աշխատակիցների միջեւ` անկախ պաշտոնից եւ կոչումից: Գումարը կարելի է օգտագործել 4 ուղղություններով` բուժապահովագրություն, կրթություն, հիփոթեքային վարկերի տոկոսավճարի մարում եւ ներգնա տուրիզմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ