News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական բյուջեից, Սեւանի ջրածածկվող տարածքներում անտառմաքրման աշխատանքների համար 2011 թ. հատկացվել է 125 մլն դրամ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 22-ին, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով լրագրողական խմբի հետ այցելել էր մաքրված տարածքներ: Այս պահին մաքրվում է Այրիվանք-Նորատուս հատվածը, աշխատանքները կընթանան նաեւ ձմռանը, եթե լիճը չսառցակալի:

Նշենք որ Սեւանի ափին անտառներ տնկվել են 80-ական թվականներին, ծովի մակերեւույթից 1898 մ բարձրության վրա: Ներկա պահին լճի բարձրությունը 1900.18 մետր է, նախատեսվում է Սեւանի ափը բարձրացնել մինչեւ 1903.5 մետր:

Արդյունքում` մոտ 4000 հա պետք է մաքրվի անտառներից, այլապես լճում կսկսի ճահճացման գործընթաց: Մինչ այսօր մաքրվել է մոտ 1400 հա, այս տարվա ծրագրով պետք է մաքրվի մոտ 200 հա: Մաքրման աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն 2020-2021 թթ:

Մաքրման աշխատանքներն իրականացնում է «Նաիրի բերրիություն» ընկերությունը: Աշխատանքներին ներգրավված է բազմապիսի տեխնիկա. մասնավորապես` Ֆինլանդիայից ներմուծվել է «Վոթերմասթեր» տեսակի բազմաֆունկցիանալ էքսկավատորը, որն արմատախիլ է անում ծառերը հենց ջրի մեջ: Ըստ «Նաիրի բերրիություն» ընկերության սեփականատեր Բաղդասար Մեսրոպյանի` աշխատանքներում ներգրավված են նաեւ ճահճային տրակտորներ, ռազմական տեխնիկա եւ այլն: Մաքրված ծառերը օգտագործվում են շրջակա բնակչության կողմից, ինչպես նաեւ վաճառվում են որպես վառելափայտ կամ շինափայտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ