News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առաջիկայում պետք չէ ակնկալել պաշտոնական Մոսկվայի ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի վարիչ Արիֆ Յունուսովը:

Պատասխանելով Շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին գործողությունների մասին հարցին, նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը վերջին տարիներին պարբերաբար նման ակտիվություն ցուցաբերել է, իսկ իշխանությունները բազմիցս իրենց դժգոհությունը հայտնել են բանակցային գործընթացից` բարձրացնելով բանակցային ձեւաչափի փոփոխության հարցը:

«Չեմ կարծում, թե նշված ակտիվությունը ազդանշան է Հայաստանի եւ Մինսկի խմբի համար: Նրանք մշտապես ազդանշաններ ստանում եւ այստեղ նորություն չկա: Բնականաբար, այսպիսի գործողությունները ճնշման, հետեւաբար բանակցային գործընթացի մաս են կազմում»,- ասել է Յունուսովը:

Նշենք, որ հանգստյան օրերին ադրբեջանցի դիպուկահարները սպանել էին ԼՂՀ պաշտպանության բանակի երկու զինծառայողների:

Մեկնաբանելով բանակցային գործընթացում Ռուսաստանի կողմից նոր նախաձեռնությունների հավանականությունը, Արիֆ Յունուսովը նկատել է, թե գոնե առաջիկայում նման բան սպասել պետք չէ:

«Կազանյան հանդիպման ձախողումը չի մոռացվել: Դա անձամբ Մեդվեդեւի վերջին փորձն էր հասնել ոչ թե ղարաբաղյան հակամարտության լուծման, այլ թեկուզ ձեւական դրական հայտարարության, որպեսզի դա հետո օգտագործեր քարոզչական արշավում: Բայց դա ավարտվեց ձախողմամբ եւ այժմ Մեդվեդեւը հանդիպումների ժամանակ չունի: Իսկ այժմ ՌԴ առաջնորդների ողջ ուշադրությունը սեւեռված է երկրի ներքին խնդիրներին»,- ամփոփել է Յունուսովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ