Սիրիան անվերադարձելի կետի է հասել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Լոնդոնում ելույթի ժամանակ` նշելով, որ երկրի իշխանությունները ընդդիմությանը ճնշելու առումով շատ հեռուն են գնացել:
Նա մտահոգություն է հատնել, թե ողջ տարածաշրջանը կարող է ներքաշվել «անկարգությունների եւ արյունալի բախումների» մեջ:
««Բաաս»-ի ռեժիմը բռնության մեթոդներ է կիրառում սեփական ժողովորդի նկատմամբ»,–Թուրքիայի նախագահի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:
Գյուլը նշել է, թե Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնություն պետք է ամեն գնով պաշտպանել` հանուն ողջ տարածաշրջանի: