News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Սիսիանի քաղաքապետարանի գործունեությունը չի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, ոչ էլ այնտեղ ստուգումներ են իրականացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը` հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե քաղաքապետարանում ստուգումների արդյունքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել:

Անդրադառնալով տարածված լուրերին. թե քաղաքի համար նախատեսված ասֆալտապատումը կատարվել է քաղաքապետարանի աշխատակիցների տներին հարակից տարածքներում`Աղասի Հակոբջանյանը, նշեց, որ նման բան չկա եւ այդ մասին լսել է մամուլից: Նրա խոսքով` ասֆալտապատման աշխատանքներն սկսվել են եւ շարունակվում են:

Կառավարության միջոցներով ասֆալտապատվել է երկու փողոց, իսկ քաղաքապետարանի միջոցներով ամբողջ քաղաքում բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Ապագայում եւս, կախված ֆինանսական միջոցներից, կասֆալատապտվեն մի շարք փողոցներ: «Ասֆալտապատվել է այն փողոցը, որտեղ ես ապրում եմ, բայց ես այնտեղ մենակ չեմ ապրում: Այդտեղ ասֆալտապատման կարիք կար, քաղաքի կենտրոնական հատվածում էր, ցեխ էր»,- նշեց Աղասի Հակոբջանյանը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն`քաղաքի բարեկարգման անվան տակ համայնքային ծառայողները զբաղված են իրենց սեփական բարեկեցության ապահովմամբ։ Մասնավորապես, նշվում է, որ քաղաքի համար նախատեսված ասֆալտապատումը կատարվել է քաղաքապետարանի աշխատակիցների տներին հարակից տարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ