News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արգենտինայի հյուսիսում գտնվող Չակո նահանգ եւ ծանոթացել ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնակի հետաքրքրություն է առաջացրել նահանգի փորձը գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման, տոհմային անասնաբուծության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ գյուղմթերքների վերամշակման ոլորտներում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ ոլորտներում համագործակցության հաստատման շուրջ, ինչը Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը նոր որակ հաղորդելու տեսանկյունից:

Նախագահին ուղեկցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արգենտինահայ գործարարներ եւ բարերարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ