News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հարավային Ռուսաստանի թեմակալ առաջնորդ Տ.Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի  եւ Կոտայքի թեմի  առաջնորդ  Տ.  Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռքով նոյեմբերի 29-ին օծվել է Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկ քաղաքի Սբ. Գեւորգ եկեղեցին: Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի, մամլո դիվանից NEWS.am-ին հայտենցին, որ

Սբ. Գեւորգ եկեղեցու հիմնական  բարերարներն են՝ Սերգեյ  Դոեւը, Իգոր Ավանեսյան,Վալերի Ցուգունյանը,  Վլադիմիր Հարությունյանը,  ինչպես նաեւ մի շարք հավատացյալ հայորդիներ: Վեհափառ Հայրապետի օրհնությունը ժողովրդին է փոխանցել Կոտայքի թեմի առաջնորդ  Տ.  Առաքել եպիսկոպոս Քարամյանը, իսկ թեմակալ առաջնորդ Մովսես Սրբազանը ներկայացրել է եկեղեցու  կարեւորությունը, եւ  իր գնահատանքն ու օրհնությունը բաժանել բոլոր բարերարներին,  հավատավոր ժողովրդին  եւ  հատկապես  բարձր գնահատել սբ. Գեւորգ եկեղեցու հովիվ արժանապատիվ Տ. Վարդան քահանա Հունանյանի նվիրական  ծառայությունը:

Նշենք, որ Գեորգիեւսկ քաղաքը հիմնվել է 1777թ.: Հիմնադրումից հետո  այստեղ տեղափոխվել են  հայեր Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես  Վանից, Մուշից, Համշենից: 1780-90-ականներին  քաղաքում կառուցվել է   Սբ. Գեւորգ եկեղեցին, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին քանդվել է համայնավարների կողմից (1942թ.): Ներկայումս քաղաքում ապրում է մոտ 15-20 հազար հայություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ