News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

«Multi Group» կոնցեռնը 2012թ-ին ծրագրում է հորատել 15 հազ. մ` Մղարթի հանքավայրի  հետազոտությունն ավարտին հասցնելու նպատակով: Ինչպես NEWS.am-ի  թղթակցին հայտնեց  կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, հորատման աշխատանքների նման ծավալ եղել է նաեւ 2011թ-ին:

«Հետախուզական աշխատանքները մեզ համար իրականացնում է բրիտանական SRK ընկերությունը, որն արդեն  ավարտել է հորտաման առաջին փուլը: Ներկայումս հանքավայրի պաշարները գնահատվում են 7 – 8 տոննա ոսկու կարգի»,-նշեց Ա. Առուստամյանը` ավալացնելով, որ  հանքավայրի արդյունաբերկան խտանյութում այլ մետաղները բացակայում են:

Հիշեցնենք, որ հանքավայրին  կից գործում է լեռնահարստացուցիչ կոմբինատ, որը կառուցվել է 2004 թ-ին:  Վերջին երկու տարում հանքավայրի շահագործումը դադարեցվել էր` հետախուզական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ