News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանը Հայաստանն այս վիճակից դուրս բերելու որեւէ նախագիծ չունի: Նրա համար ամենաբարդ հարցը «իսկ ինչպե՞ս ես դա կանեի»-ն է: Այս մասին Ջիգարխանյանը նշել է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը տված հարցազրույցում:

«Ինչո՞ւ են լռում մշակույթի եւ արվեստի սփյուռքահայ ներկայացուցիչները, երբ Հայաստանը գտնվում է ողբերգական վիճակումե հարցին ի պատասխան Ջիգարխանյանն ասել է, որ «խոսելը» հասարակ գործ է, եւ ինքն արդեն երիտասարդ տղա չէ, որ «շուխուր» անի: «Չենք լռելու»-ն մեջբերել է լեգենդար Վարդուհի Վարդերեսյանի խոսքերը. «Ով լռում է, մտավորական չէ»: «Չէ, չէ, չէ, չէ, չէ»,- հնչել է Ջիգարխանի պատասխանը:

Նա մեջբերել է Մարտիրոս Սարյանի խոսքերը. «Այսպես էլ է կարելի»:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է այնպես, ինչպես Հայաստանում է, ԽՍՀՄ ժոողովրդական արտիստն ասել է. «Չգիտեմ, որովհետեւ մենք խնդիրների մասին գիտենք կողքից: Ճիշտ է, կան խնդիրներ, ուրեմն դրանք ինչ-որ մեկը լուծում է: Դրա համար մենք ընտրում ենք իշխանություննրին»:

«Ինչո՞ւ անվանի հայերը չեն միավորվում հանուն հայրենիքի փրկության» հարցին Ջիգարխանյանը պատասխանել է. «Երբեք չենք միավորվի, ոչ ոք չի միավորվի»:

Նա ասել է, որ երջանիկ է եղել, երբ իմացել է, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի կառավարության հետ կոնտակտներ են փնտրում: Որպես օրինակ նա բերել է իր դեկորացիաների տեղափոխումը Հայաստան, որն իրականացրել է ինչ-որ գերմանական ընկերություն Թուրքիայի տարածքով:

Նրա խոսքով, խնդիրները շատ են, սակայն դա չի նշանակում սպանել միմյանց: «Դրա համար մենք ընտրում ենք կառավարություն, որը պետք է զբաղվի այդ հարցերով: Իհարկե, դրանք բարդ հարցեր են եւ չեն լուծվում 5 րոպեի ընթացքում»,-ասել է Ջիգարխանյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, նա ասել է, որ եթե ինքը նախագահ լիներ, 2-3 գիշեր չէր քնի եւ կմտածեր` ինչպես դա անել:

«Դուք հաճախ բարձր մակարդակով հանդիպումներ եք ունենում Հայաստանի ղեկավարության հետ: Փորձե՞լ եք խոսել նրանց հետ Հայաստանի վիճակի մասին» հարցին Ջիգարխանյանը բացասական պատասխան է տվել: «Ամենավատ բանը տգիտությունն է: Եթե ես խնդիրը չգիտեմ, չեմ կարող խորհուրդ տալ»,- նշել է նա:

Դուք ճանաչել եք Հայաստանի բոլոր ղեկավարներին: Նրանցից ո՞ւմ կուզեիք տեսնել իշխանության գլխին հարցին Ջիգարխանյանն ասել է, որ դա նրա փոքրիկ գաղտնիքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ