News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցում անձնական գաղտնիության կարգավորումների խափանումից տուժել է ինքը` Մարկ Ցուկերբերգը: Նրա անձնական  «փակ» լուսանկարները հասանելի են դարձել բոլորի համար: The Daily Mail թերթը տեղեկացնում է, որ Facebook-ի այլ օգտագործողներ եւս տուժել են: Սխալը Facebook-ի ծրագրային կոդի հերթական թարմացման հետեւանքով է տեղի ունեցել:

Հասանելի դարձած լուսանկարներում 27-ամյա միլիարդատերն է ընկերուհու` Պրիսցիլա Չանի հետ, Գոհաբանության տոնի ընթացքում: Այլ նկարներում նրանք միլիարդատիրոջ առանձնատանն են, հարմարավետ միջավայրում, նաեւ ընկերական խնջույքների լուսանկարներ կան, այլ լուսանկարներում երեւում է, թե ինչպես է Մարկն ընկերուհու հետ ժամանակ անցկացնում, խաղում շան հետ:

Լուսանկարներից մեկում Ցուկերբերգը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ ուտում է միայն իր ձեռքով  սպանած կենդանիների միսը, ավանդական հնդկահավ է պատրաստում:  Հնարավոր է, այն եւս սեփական ձեռքով է մորթել, քանի որ մեկ այլ նկարում նրա ձեռքին դեռեւս ողջ թռչունն է:

Լրագրողները պարզել են, որ նոյեմբերի 27-ին Bodybuilding.com ֆորումի մասնակիցներից մեկը հրապարակել է քայլերի հաջորդականություն, որոնց միջոցով հնրավոր է դառնում Facebook-ում դիտել օգտատերերի լուսանկարները, նույնիսկ եթե դրանք փակ են: Ընդ որում` դա բավական հեշտ է անել. անպատեհ բովանդակությունից գանգատվող օգտատերը,  «Բողոքել/Արգելափակել»  կոճակը սեղմելով, կարող է կայքի կարգը իբրեւ թե խախտած մասնակցի նկարներից յուրաքանչյուրն ընտրել: Դրանից հետո տվյալ օգտատիրոջ  փակ նկարներն առանց նրա գիտության եւ համաձայնության բացվում են:

Ցանցի ադմինիստրատորները հայտնել են, որ արդեն անջատել են խոցելի համակարգը եւ այժմ շտկում են: Ընկերությունը տեղեկացնում է, որ հենց համակարգը կարգավորվի, կրկին կգործարկվի, գրում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ