News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդամենը քաղաքագիտական վերլուծություն է արվել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ ծանոթացել է դրան: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը` անդրադառնալով նոյեմբերի 25-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից` ԲՀԿ-ին արված համագործակցության առաջարկությանը:

«Համագործակցության առաջարկ չի արվել, որպեսզի մենք էլ քննարկենք, արվել է քաղաքագիտական վերլուծություն, մենք էլ ընդունել ենք ի գիտություն: Վերլուծությունը պատասխան չի պահանջում»,- նշեց նա:

Ճշտող հարցին, թե ԲՀԿ-ն որեւէ կերպ կարձագանքի Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական վերլուծությանը», Բաղդասար Մհերյանը պատասխանեց. «Գուցե այո, գուցե` ոչ»: Ի դեպ, մինչեւ տարեվերջ ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի հրավիրելու, քանի որ, ըստ կանոնադրության, այն հրավիրվում է երկու ամիսը մեկ, իսկ վերջինը կայացել է նախորդ ամիս:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» պայքարի արդար ընտրությունների համար, նրանց հետ հնարավոր է դիտարկել համագործակցության տարբերակներ: Նա շեշտել է, որ ասվածն իր անձնական կարծիքն է եւ չի արվում ողջ Հայ ազգային կոնգրեսի անունից: Առավել եւս դա համագործակցության առաջարկ չէ եւ կարող է ընդունվել միայն որպես քաղաքական վերլուծություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ