News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Փորձերը ցույց են տվել, որ առնետները հավատարիմ ընկերներ են, որոնք դժբախտության պահին օգնության են հասնում, կիսում են ուտելիքը` փոխարենը ոչինչ չպահանջելով, մի խոսքով` իսկական ալտրուիստներ: Դժվար իրավիճակներում առնետների պահվածքը հետազոտել է Չիկագոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների խումբը` Ինբալ Բեն-Ամի Բարթալի գլխավորությամբ:

Գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ առնետները վշտակցելու եւ աջակցելու հատկություն ունեն:

Բեն-Ամի Բարթալը եւ նրա գործընկերները ոչ մեծ վանդակ են պատրաստել` համեմատաբար ծանր կափարիչով: Առնետները վանդակը բացելու հնարավորություն են ունեցել միայն դրսի կողմից` կափարիչը որոշ չափով բարձրացնելով եւ վրայից գցելով:

Փորձի ժամանակ հետազոտողներն այդ «մենախցում» մեկ առնետ են գցել, մյուսին ազատության մեջ են թողել եւ հետեւել վերջինիս պահվածքին:  Առաջին մի քանի օրերին կենդանին ուշադիր ուսումնասիրել է վանդակը, բայց այդպես էլ չի կարողացել բացել: Հինգերորդ օրը ազատության մեջ գտնվող կրծողը կարողացել է գտնել վանդակի կափարիչի ճիշտ կետը եւ ազատել ընկերոջը:  Մեկ շաբաթից առնետները կատարելապես յուրացրել են «բանտից փախչելու»  արվեստը:  Նրանք սկսել են բացել վանդակի կափարիչը անմիջապես այն բանից հետո, երբ գիտնականներն անհետացել են նրանց տեսադաշտից:

Հետո գիտնականները վանդակի մեջ եւս մեկ վանդակ են ավելացրել, որտեղ մի քանի կտոր շոկոլադ են դրել: Որպես կանոն, առնետները նախ գերի ընկերոջն են ազատել, նոր միայն բացել մյուս վանդակը եւ ավարը կիսել ընկերոջ հետ:

Բեն-Ամի Բարթալը առնետների գործողությունների միակ դրդապատճառը համարում է  «ընկերներին սթրեսային վիճակից դուրս բերելու» ցանկությունը, գրում է  Science ամսագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ