News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կշարունակեն երկրի  պաշտպանունակության ամրապնդման   հետեւողական աշխատանքները: Այս մասին հաղորդել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` դեկտեմբերի 14-ին ելույթ ունենալով «Արցախյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության  5-րդ համագումարում:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը,  Բակո Սահակյանը նշել է, որ տնտեսության բոլոր ոլորտները ներդաշնակ զարգացնելու, բնակչության սոցիալական պայմանները բարելավելու աշխատանք է տարվում:

Նրա խոսքով` հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը,  հասարակության մեջ համախմբվածության եւ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը կախված է նաեւ այդ առաջադրանքների արդյունավետ լուծումից:

«Մենք բազմիցս ասել ենք, բայց ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել. Լեռնային Ղարաբաղը  հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, բանակցությունների սեղանի շուրջ անմիջական երկխոսության ճանապարհով հարթելու կողմնակից:

Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ չենք արժանի հակահարված հասցնել մեր հակառակորդին: Մեր ազատությունն ու անկախությունը վտանգող ցանկացած քայլի համապատասխան հակահարված կհասցվի, նույնիսկ` ավելին»,- ասել է Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ