News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թույլատրելի է համարել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» թիվ 2 գործը: Ինչպես նշվում է Վրաստանի արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդագրությունը վերաբերում է 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայում ռուս զինծառայողների եւ զինված խմբավորումների կողմից կոնվենցիայի խախտումներին:

Մասնավորապես, խախտվել է Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), 3-րդ (Կտտանքներ, անմարդկային վերաբերմունք ու մարդկային արժանապատվության վիրավորում), 5-րդ (Ազատության եւ անձեռնմխելիության իրավունք), 13-րդ (Պաշտպանության իրավունք) հոդվածները, նաեւ սեփականության, կրթության, ազատ տեղաշարժման իրավունքները:

Ինչպես ճեպազրույցում հայտնել է արդարադատության փոխնախարար Թինա Բուրջալիանին, Վրաստանը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպական կոնվենցիայի 8 հոդվածների խախտման մեջ:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է սկսվելու հայցի քննարկումը ըստ էության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ