News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն, անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե «Հայաստան» հանրախանութում ադրբեջանական արտադրության սխտոր է վաճառվում, հանդես է եկել պարզաբանումով:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե 2011թ. ընթացքում որքան սխտոր է ներմուծվել Հայաստան եւ որ երկրներից։

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ 2011թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 48 110 կգ սխտոր հետեւյալ երկրներից. Չինաստան, Վրաստան, Հունաստան: Համաձայն «ՀՀ մաքսային օրենսգրքի» 105-րդ հոդվածի` Հայաստանի քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված չէ 0 տոկոս եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը: Նախատեսված արտոնությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել 180 օրը մեկ անգամ: Ինչ վերաբերում է հայկական շուկայում հայտնված սխտորին` այդ փաստի առնչությամբ ՊԵԿ-ն ուսումնասիրություն է իրականացնում, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ