News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ նշել, որ արդյունավետ  համագործակցություն է ակնկալվում նորանշանակ դեսպանի հետ աշխատանքում:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ նախորդ դեսպանների գործունեությունը:

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Սամվել Նիկոյանին` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկուստեք կարեւորվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը, դիտորդների հնարավորինս լայն շրջանակի մասնակցությունը դրանց եւ ընտրական գործընթացների ու ընտրական օրենսդրության վերաբերյալ հանրային իրազեկումը:

ԱԺ նախագահն անդրադառնալով նախընտրական գործընթացներին` նշել է, որ միջազգային մի շարք կառույցների հավանությանն արժանացած նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ստեղծում անցկացնել ազատ եւ  արդար ընտրություններ, ինչը կարեւորվում է նաեւ երկրի իշխանությունների կողմից:

Սամվել Նիկոյանը բարձր է գնահատել Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի գրասենյակի միջոցով իրականացված` Հայաստանի ընտրողների գրանցման համակարգի  արդիականացումն ու կատարելագործումը, որոնք գործնականում արդեն իսկ տվել են իրենց դրական արդյունքները:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ  մի շարք այլ հարցերի շուրջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ