News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

2011 թվականը հոբելյանական էր Հայաստանի համար, որը զինվորական շքերթով նշեց իր անկախության 20-ամյակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր բանակը ցույց տվեց իր իրական հզորությունը եւ ողջ աշխարհը տեսավ, որ հայկական բանակը ուժեղագույնն է տարածաշրջանում եւ պատահական չէ, որ այդ մասին խոսում են տարբեր միջազգային փորձագետներ: Անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կարող է պաշտպանել ոչ միայն իր սահմանները, այլեւ ԼՂՀ անվտանգությունը, որի անվտանգության երաշխավորն է հանդիսանում»,-ասաց նա:

Անդրադառնալով անցած տարվա բացթողումներին, Շարմազանովը նշեց, որ հետեւյալ հանգամանքը. «Նախագահ Սարգսյանը հրավիրեց նախկին երկու նախագահներին մասնակցել երկրի անկախության տոնակատարություններին, սակայն տարբեր պատճառներով զինվորական շքերթն ընդունեց միայն գործող նախագահը: Նա կրկին ցույց տվեց, որ իր բոլոր քայլերն ուղղված են ոչ թե իր եւ իր թիմի խնդիրների լուծմանը, ինչպես, ցավոք, եղել է մեր պատմության մեջ, այլ, առաջին հերթին, միասնության պեւ պետության խնդիրների լուծմանը»:

Խորհրդարանի փոխխոսնակի կարծիքով, նախագահը ցույց տվեց, որ ի դեմս իշխող քաղաքական ուժի, միջազգային հանրությունն այսօր գործ ունի վստահելի գործընկերոջ հետ եւ պատահական չէ, որ միջազգային գործընկերները խոսում են այն մասին, որ ժողովրդավարության առաջնորդը Հայաստանում հենց նախագահն է: Դրա վառ վկայությունը կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունն էր:

Պետք է ասել, որ կողմերն իրենց կոռեկտ պահեցին, կայացավ գաղափարախոսական երկխոսություն, բայց թերությունն այն էր, որ ՀԱԿ-ը ավելի կարեւոր համարեց իր սեփական ռազմավարական առաջնահերթությունները, եւ մի կողմ դնելով ընդհանուր պետական շահերը, ընդհատեց երկխոսությունը: Դրականն այն էր, որ իշխանությունները ցուցադրեցին քաղաքական կամք եւ հանդուրժողականություն, իսկ ընդդիմությունը բավական կոռեկտ եւ ժողովրդավար կերպով տարավ իր հանրահավաքային պայքարը:

Այդ առումով, ես հույս ունեմ, որ 2012 թվականը կշարունակվի նույն ոգով: Այսինքն կլինի ոչ թե անհատականությունները ոչնչացնող նիհիլիստական պայքար, այլ գաղափարական պայքար, որը ժողովրդավարության հիմնական ինստիտուտներից մեկն է»,-նշեց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ