News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելը չի կարող վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց IzRus.co.il-ի փոխխմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը` մեկնաբանելով այն աժիոտաժը, որն ի հայտ եկավ  իսրայելական մամուլում ` Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:

«Ահա ֆրանսիացիները վերցրեցին եւ արեցին այն, ինչ ցանկանում էին: Իսկ մենք չենք կարող, չափազանց մեծ է ճնշումը բոլոր կողմերից:  Ֆրանսիան Իսրայել չէ, որի վրա ով չի ալարում, տակառ է գլորում»,-նշեց զրուցակիցը` ընդգծելով, որ Փարիզի հետ կռիվ տալն ավելի դժվար է:

«Սա միակ բացատրությունն է  այդ թեմայի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության»,-եզրափակեց Գոլդենշտեյնը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրինագիծը ներկայացվել է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից: Նրան աջակցել են կառավարող կուսակցության, սոցիալիստական ընդդիմության եւ կենտրոնամետների մեծ մասը: Այժմ օրինագիծը ներկայացվելու է Սենատի քննարկմանը:

Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո ձեւակերպումը փոխարինվել են «օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձեւակերպմամբ: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայում ճանաչվել է երկու ցեղասպանություն` Հոլոքոսթը (1990թ. օրենք) եւ Հայոց ցեղասպանությունը (2001թ. օրենք):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ