News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսի իրավական հանձնաժողովի համանախագահներ Թոմ Լանթոսն ու Ջեյմս Մաքգովերնը նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` կոչ անելով ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ առաջին հերթին, Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիեւին եւ նրա եղբորը` գործարար Ռաֆիգ Ալիւին: Այդ մասին հաղորդում է Turan գործակալությունը:

Կոնգրեսականները մասնավորապես անհանգստություն են հայտնում քաղբանտարկյալների հարցի առթիվ: «Մենք գնահատում են Ադրբեջանի ջանքերը տնտեսական եւ սոցիալական կայունության պահպանման ուղղությամբ: Սակայն մտահոգիչ է, որ մարդու իրավունքների, առաջին հերթին քաղբանտարկյալների հարցը շարունակում է մնալ չլուծված»:

Կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանի կառավարության, հետևել իր միջազգային պարտավորությունները և առաջին հերթին մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներին։

Նշենք, որ Ալիեւ եղբայրները ձերբակալվել էին 2005-ին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով, սակայն նրանք մեղավոր էին ճանաչվել տնտեսական բնույթի հանցանքների համար: Նրանցից Ֆարհադ Ալիեւը դատապարտվել է 10, իսկ Ռաֆիգ Ալիեւը 9 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ