News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր` դեկտեմբերի 23-ին, Երեւանում հանդիպել է Իրանի փոխնախագահ, բնապահպանության նախարար պարոն Մոհամադի Զադեհինի հետ եւ առաջարկել կոնկրետ ծրագրային տեսքի բերել Արաքս գետի ջրի համատեղ մոնիթորինգի, մաքրման կայանների կառուցման գաղափարները:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է նաեւ անդրսահմանային համատեղ ազգային պարկ ստեղծելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնման եւ նախագծերի իրականացման խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ