News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը Վրաստանի համար «մարտահրավեր» է: Այդ մասին նշվում է Վրաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգում:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված դիմակայության վերսկսումը կթուլացնի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների անվտանգությունը  եւ կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճին»,-ասվում է փաստաթղթում:

Հայեցակարգի` «Վրաստանի անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները» մասը վերաբերում է  Հարավային Կովկասի հարեւանների հետ հարաբերություններին: Հայաստանի հետ հարաբերությունները գնահատվում են որպես «սերտ գործընկերային», իսկ Ադրբեջանի հետ`ռազմավարական:

«Վրաստանին Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կապում են ավանդական բարիդրացիական հարաբերությունները: Վրաստանը կարծում է, որ տարածաշրջանի հետագա զարգացման վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձեւավորումը հսկայական նշանակություն ունի: Տարծաշրջանային համագործակցության խորացումը, միասնական տնտեսական տարածքի ձեւավորումը եւ ընդհանուր շուկայի զարգացումը  նկատելիորեն  կաջակցեն տարածաշրջանի կայունությանն ու բարօրությանը»,- նշված է հայեցակարգում:

Վրաստանը Թուրքիային  համարում է  «առաջատար տարածաշրջանային գործընկեր»:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ին արտահերթ նստաշրջանի ընթացքում հաստատել է երկրի Ազգային անվտանգության հայեցակարգը: Փաստաթղթում գլխավոր սպառնալիքների  եւ մարտահրավերների թվում  նշվում է Ռուսաստանի կողմից «Վրաստանի տարածքների օկուպացիան», «Ռուսաստանի կողմից նոր ռազմական ագրեսիայի ռիսկը»,  ինչպես նաեւ «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ահաբեկչական ակտերի կազմակերպումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ