News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Բոլոր առաջնահերթությունները, որոնք Սերժ Սարգսյանը առաջարկների եւ խոստումների տեսքով առաջ էր քաշել 2011-ի համար` կապված արտաքին քաղաքականության հետ, ձախողվել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ՀԱԿ-ի արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

«Ես ձեռքբերումներ չեմ տեսնում ուղղություններից եւ ոչ մեկում: Խոսքը հիմնական ուղղությունների մասին է. Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, որը Սերժ Սարգսյանի կողմից տարվող քաղաքականության հետեւանքով փաստացի փակուղի է մտել: Ավելի քան կես տարվա ընթացքում` սկսված հուլիսից, ղարաբաղյան հակամարտության հարցով բարձր մակարդակով հանդիպումներ չեն անցկացվել, չկան պայմանավորվածություններ եւ հեռանկարներ նմանօրինակ նոր հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ»,-նշել է Կարապետյանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով, հայ-թուրքական հարաբերություննները, շնորհիվ «մեղմ» քաղաքականության, այն մակարդակի են իջել, որպիսիք երբեք չեն եղել պատմության մեջ, դրանք ամենացածր մակարդակի վրա են, զրոյական վստահություն, փոխադարձ խայթողներ արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ շարունակվում են: «Այնքան վիրավորանք, որքան Թուրքիան վերջին ժամանակաշրջանում հասցեագրել է Հայաստանին, երբեք չի եղել, դա եւս Սերժ Սարգսյանի քաղաքականության արդյունք է»:

Կարապետյանը նշել է, որ արտաքին քաղաքական այլ ուղղություններով եւս չկա զարգացում: «Մենք բավական անբարենպաստ իրավիճակում ենք գտնվում միջազգային ասպարեզում, որն արտացոլվում է միջազգային փաստաթղթերում եւ համապատասխան կազմակերպության զեկույցներում:: Ես կցանկանայի կոչ անել լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին քիչ ուշադրություն դարձնել օտարերկրյա պաշտոնատար անձանց հայտարարություններին, որը կատարվում  է այս կամ այն այցի շրջանակներում: Այդ հայտարարությունները չեն կարող արվել թեկուզ քաղաքավարությունից դրդված, երբ նրանց կողքին հայ պաշտոնյա է կանգնած: Իրական վերաբերմունքը դրսեւորվում է փաստաթղթերում, իսկ այդ փաստաթղթերը, թեկուզ եւ բանաձեւեերը, որոնք Հայաստանի հարցով վերջերս են ընդունվել, կրում է բավական բացասական բնույթ»:

Պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք հեռանկարներ իրավիճակի բարելավման համար, Կարապետյանը նշել է. «Իհարկե, կան. երբ մենք ազատվենք ուզուրպատորներից, եւ ժողովորդը ընտրի իշխանություններին, ապա կբացվեն լավ հեռանկարներ: Դա ակնկալվում է առաջիկայում, եւ ես համոզված եմ, որ ժողովորդը կհասնի իր նպատակին»:

Այն հարցին, թե արդարացվել են արդյոք 2009-2011 թվականների համար ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները` կապված հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, Կարապետյանը համոզմունք է հատնել, որ դրանք ճիշտ դուրս եկան. «Դրա ապացույցը Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, Կազանի հանդիպումից առաջ, երբ նա հայտնել է, որ պատրաստ է փաստաթուղթ ստորագրել, եթե Ադրբեջանը փոփոխություններ չմտցնի: Ադրբեջանը չստորագրեց փաստաթուղթ, քանի որ մեզ` որպես ծանրակշիռ գործոն, լուրջ չի մոտենում: Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում իշխանության եկած նախագահի հետ լուրջ խոսակցություն լինել չի կարող: Դա է պատճառ, որ ոչ պակաս եւ նույնիսկ ավելի ավտորիտար Ալիեւը, ով ժառանգել է իշխանությունը իր հորից, մերժել է Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը եւ չի ստորագրել: Իսկ իրականում, ինչպես կանխատեսել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, սուր զարգացում է տեղի ունեցել: Հիշեք Օբամայի զանգերը Երեւան եւ Բաքու, Սարկոզիի նամակը երկու մայրաքաղաքներ, Ռուսաստանի ԱԳՆ-ի բազմաթիվ կոչերը հասնել զարգացման: Զարգացում տվյալ դեպքում նմանակում է համաձայնություն հիմնական սկզբունքներով, որը տեղի չի ունեցել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ