News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2011 թվականի հիմնական ձեռքբերումը դարձան երկրի կայուն զարգացման ապահովումը, նախանշված նպատակների եւ ծրագրերի իրագործումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնել է հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ապա 2011-ը մեկ քայլ առաջ դարձավ: Կուսակցական, քաղաքական միջավայրը տրանսֆորմացվել է, երկրում ձեւակերպվում եւ զարգանում է քաղաքական մշակույթը, որի օգնությամբ հաջողվել է մոտեցնել անգամ արմատապես հակադիր մոտեցումները: Նաեւ չեմ կարող չնշել կառավարող կոալիցիայի համակարգված գործողությունները, որոնք թույլ տվեցին հասնել այն ամենին, ինչ նախանշվել եւ արդյունքում իրականացվել է»,- նկատել է պատգամավորը:

Արտակ Զաքարյանի կարծիքով, անցնող տարին հիմք դարձավ բոլոր քաղաքական ուժերի համար` 2012 թվականի ընտրություններին պատարստվելու առումով. «Ամեն ուժ քաղաքական դաշտում պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որ իր ավանդը ներդնի թափանցիկ, արդար ընտրությունների կազմակերպման գործում»:

Պատգամավորը նաեւ արձանագրել է, որ 2011-ին մի շարք թերացումներ են եղել: «Խոսքն այն նախագծերի մասին է, որոնք չնայած տնտեսության մեջ որոշակի կայուն առաջընթացին, մինչեւ վերջ չեն իրականացվել եւ մնացել են հաջորդ տարվան: Դա, անշուշտ, պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով: Հուսով եմ, որ հաջորդ տարի կհաջողվի արժանի լուծում տալ այդ խնդիրներին»,- ասել է Զաքարյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, պատգամավորը մի շարք ձեռքբերումներ է թվարկել: «Դրանք եւ քայլերն են եվրաինտեգրման ուղղությամբ, Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու դիմումները կուսակցությունների կողմից, հարաբերությունների խորացումը Ֆրանսիայի, ռուսաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում Հայաստանի դիրքերի ամրապնդումը եւ այլն»,- նշել է նա: Ըստ Զաքարյանի, եռակողմ հանդիպումը Կազանում ցույց տվեց, որ Հայաստանը կառուցողական, օբյեկտիվ մոտեցում է որդեգրել ի տարբերություն Ադրբեջանի, որ ռազմատենչ հայտարարություններ է անում եւ մշտապես սպառնում է ռազմական գործողություններ սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ