News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոսկու հետազոտված պաշարները (A, B, C1 կատեգորիաներ) կազմում են 198 854,65կգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը կից բնական պաշարների գործակալության տնօրեն Խաչիկ Սապոնջյանը:

Նրա խոսքով` նախնական գնահատված պաշարները (С2) կազմում են 210 752,12 կգ: Այսպիսով,  չորս կատեգորիաներով պաշարների ընդհանուր ծավալը  կազմում է 409 606,77կգ:  Կանխատեսումային` P1 կատեգորիայի պաշարները 5433,8 հազ կգ են կազմում:

Այլ մետաղների շարքում Հայաստանում ոսկու պաշարները խիստ տարբերվում են նախնական գնահատված եւ կանխատեսվող մեծ ծավալների առումով: Ներկայումս Հայաստանում հետազովում են 32 ոսկու եւ ոսկի-բազմամետաղային հանքավայրեր: Հայաստանում գործում է ոսկու արդյունահանման 12 լիցենզիա, սակայն ոչ բոլոր հանքավայրերից է արդյունահանում իրականացվում: Հայաստանում ոսկու ամենախոշոր  հանքավայրը Սոթքի հանքավայրն է (շահագործվում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից), որի պաշարները գնահատվում են մոտ 120 հազ. կգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ