News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի համար անցնող 2011 թվականը հաջող էր ստեղծագործական գործունեության առումով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը` հավելելով, որ այս տարի միանգամից երեք պրեմիերաներ են ներկայացվել` 2 բալետային ներկայացում եւ մեկ օպերա` Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովան»:

«Եթե հիշենք, որ մենք տարիներով նոր ներկայացումներ չենք կարողացել բեմադրել, սա իսկական հաջողություն է»,- ասել է նա: Հովհաննիսյանը պատմել է, որ օպերայի եւ բալետի թատրոնում աշխատում է մոտ 350 մարդ: Ստեղծագործական կոլեկտիվը բաժանված է տարբեր խմբերի` սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ, պարախումբ եւ այլն: «Այդ բոլոր անձինք մեկ տարի լարված աշխատել են, եւ դա իր արդյունքն է տվել: Հաջորդ տարի մեր բեմում կարելի է կրկին տեսնել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան, Ջակոմո Պուչինիի «Բոհեմը», նաեւ Չայկովսկու «Շչելկունչիկ» եւ Շառլ Ադանի «Ժիզել» բալետները»,- հայտնել է Կամո Հովհաննիսյանը:

Հարցին` փոխվո՞ւմ է արդյոք հայ հանդիսատեսի վերաբերմունքը դասական արվեստի նկատմամբ, Կամո Հովհաննիսյանը պատասխանել է. «Գիտեք, պետք է նայել պատմության խորքը: Եթե դիտարկենք թատրոնի զարգացումը եվրոպական երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, կտեսնենք, որ խռովություններից, պատերազմներից հետո արվեստը միշտ անկում է ապրել: Հայաստանը երիտասարդ երկիր է, ընդամենը 20 տարեկան: 1988թ. երկրաշարժ է եղել, ապա անկախոթւյան նվաճում, պատերազմ ղարաբաղում: Դա բարդ շրջան էր, եւ արվեստը որոշակի անկումէ  ապրել: Սակայն վերջին շրջանում զգացվում է պետության աջակցությունը, թատրոնն աստիճանաբար վերածնվում է: Չէի ասի, թե բոլորը գոհ են աշխատավարձից, աշխատանքի պայմաններից եւ այլն, սակայն դրական առաջընթացն ակնհայտ է, եւ մենք աշխատում ենք: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, վերջին շրջանում բացասական միտում կար, ռաբիսը լայնորեն տարածվում էր, ընդհուպ ոտնձգելով օպերայի եւ բալետի թատրոնի, ֆիլհարմոնիայի բեմերը: Սակայն այսօր ես շատ ու շատ երիտասարդների եմ տեսնում, որ հաճախում են մեր ներկայացումներին: Այո, ամեն դար իր կանոնները, իր հետաքրքրություններն է թելադրում, բայց այսօր հստակ է, որ դասականը վերածնվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ