News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կահիրեի վարչական դատարանն արգելել է կին բանտարկյալների կուսության հարկադիր ստուգումը:  Դատարան հայց է ներկայացրել ցույցի մասնակից Սամիրա Իբրահիմը, որը հաղորդել է, որ բանտարկությունից հետո 2011թ. իրեն ստիպել են կուսությունը ստուգելու նվաստացուցիչ փորձություն անցնել:

Նիստերի դահլիճում հավաքված հարյուրավոր ակտիվիստները դատարանի վճիռն ընդունել են ծափահարություններով եւ խրախուսական բացականչություններով, հաղորդում է CNN-ը:

2011թ. մարտին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ եգիպտական բանտերում կանայք փորձությունների են ենթարկվում: Ցուցմունքների համաձայն` կին բանտարկյալներին մերկացրել են, տանջել էլեկտրականությամբ եւ նվաստացուցիչ զննման ենթարկել: Ստուգումները հաճախ անցկացվել են զինվորների ներկայությամբ:  Բանտարկյալներին  սպառնացել են, որ եթե կուսությունը չհաստատվի, նրանց մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանք կներկայացվի:

Եգիպտոսի իշխանությունները սկզբում ժխտել են նման ստուգումների անցկացման փաստը, բայց մայիսին գեներալներից մեկը գաղտնի մնալու պայմանով հայտնել է, որ այդ պնդումները համապատասխանում են իրականությանը: Նա անգամ փորձել է արդարացնել զինվորականներին` նշելով. «Այդ կանայք ձեր եւ իմ դուստրերի նման չեն: Նրանք ցուցարար տղամարդկանց հետ միեւնույն վրաններում են բնակվել: Նրանց մոտ թմրանյութ եւ «Մոլոտովի կոկտեյլի» շշեր են հայտնաբերվել»: Ավելին,  ըստ նրա` զինվորականներն այդ ստուգումները կատարել են, որպեսզի հետագայում իրենց չմեղադրեն բռնաբարության մեջ:  Գեներալը նաեւ հավելել է, որ ձերբակալված կանանցից ոչ մեկը կույս չի եղել:

Amnesty International-ի ներկայացուցիչներն իհարկե եգիպտական այս գեներալի խոսքերն անպատասխան չեն թողել: «Գեներալի հայտարարություններ այն մասին, որ միայն կույսերը կարող են բռնաբարության զոհ դառնալ, անիմաստ պնդումներ են, որոնք ոչ մի իրավական հիմք չունեն: Բռնաբարության դեպքում բնավ կարեւոր չէ` տուժածը կո՞ւյս էր, թե՞ ոչ», -նշել են նրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ