News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Հայ եւ ուղղափառ հոգեւորականների խմբերը դեկտեմբերի 28-ին ծեծկռտուք են սարքել Բեթղեհեմում Քրիստոսի Ծննդյան եկեղեցում:

Պաղեստինի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել հոգեւորականների վեճին, երբ այն վերաճել է լուրջ կռվի: Հայ եւ հույն ուղղափառ հոգեւորականները վիճել են եկեղեցու ներսում իրենց հատկացված տարածքի շուրջ:

Մոտ 100 հոգեւորականներ եւ վանականներ` զինված ցախավելներով, կռվել են եկեղեցու մաքրման ժամանակ, երբ պատրաստվում էին Ծննդյան տոներին, հաղորդում է բրիտանական ITN հեռուստաընկերությունը:

Պաղեստինցի ոստիկանները մահակներով եւ վահաններով են վերականգնել կարգուկանոնը:

Տեսանյութը` ITN հեռուստաընկերության

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ