News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իտալիայում չարագործները Ծննդյան տոների նախօրեին  գողացել են Ձմեռ պապի նվերներով լի տոպրակը, սակայն  հետո նրանց խիղճը տանջել է եւ վերադարձրել են գողոնը: Ավելին, տոպրակում, բացի խաղալիքներից, նաեւ երկտող է հայտնվել` «Կներեք, մենք սխալ ենք վարվել: Ցանկանում ենք երջանիկ Սբ Ծնունդ եւ Նոր տարի»:

Ինչպես հաղորդում է «Il Messaggero»-ն,  Ձմեռ պապի դերում հանդես է եկել տեղացի գործարարը, ով երեխաներին ուրախացնելու համար գնել էր հազար եվրոյի նվերներ:

Նա սկզբում վրդովել է` իմանալով գողության մասին, բայց հետո շատ զգացվել է երկտողից: «Սա շատ հուզիչ ժեստ էր, որն ինձ ստիպեց ժպտալ»,-նշել է գործարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ