News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից եւ Թուրքիայի կողմից հնչող քննարդատություններից հետո հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը, կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանը, իրավաբան Սերժ Կլարսֆելդը, փիլիսոփաներ Բեռնար-Անրի Լեւին եւ Միշել Օնֆրեն, ինչպես նաեւ թուրք գրող Էրոլ Օզկորայը համատեղ կոչ են ստորագրել` նպատակ ունենալով համոզել քաղաքական գործիչներին վավերացնել այդ օրենքը Սենատում:

«Le Journal du Dimanche»-ում հրապարակված այդ կոչում ասված է.

«Ինչպես գրել է Էլի Վիզելը, այժմ ժխտումը նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ: Այդ պատճառով արժե ողջունել 2011-ի դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկությունը, որը որոշում կայացրեց Եվրոպայի` ռասիզմի, խտրականության եւ ժխտման վերաբերյալ ընդունված Շրջանակային որոշման օգտին: Չնայած տարածված քննարկումներին` դա հուշակոթողային օրենք չէ. պատմությունը արդեն գրվել է պատմաբանների կողմից: Այդ փաստաթուղթը իրավունքի մի մաս է: Ընթացք տալով եվրոպական այդ դերեկտիվին` պատգամավորներին երաշխիքներ են ներկայացրել օրենքով ճանաչված բոլոր ցեղասպանությունների (Հոլոքոստ, Հայոց Ցեղասպանություն) զոհերին` տալով իրավական հիմք` ցեղասպանության` «ծայրահեղությունների հասնող» ժխտման ձեւերից խուսափելու համար:

Մասնավորապես, թիրախը պետական ժխտումն է, որը թուրքական իշխանությունները հասցնում են մինչեւ Ֆրանսիայի հանրապետության տարածք: Իսկ պատգամավորները մնացել են իրենց գործառույթների շրջանակներում, որպեսզի պահպանեն մարդկային արժանապատվությունը, որը մտնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանի առաջին մասի մեջ, ինչպես  նաեւ նրանք կարող են ընդունել օրենքներ` հասարակական կարգի խախտման ցանկացած վտանգից խուսափելու համար: Որպեսզի տեքստը ստանա օրենքի ուժ, մենք կոչ ենք հանրապետության նախագահին, կառավարությանը եւ հիմնական կուսակցություններին, հաստատել իրենց ժեստը, թույլ տալ Սենատի կողմից օրենքի վավերացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ