News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բելառուսում հունվարի 6-ին ուժի մեջ է մտնում «Համացանցի ազգային հատվածի օգտագործման կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» օրենքը, որը երկրի քաղաքացիների առջեւ համացանցից օգտվելիս սահմանափակումներ է դնում: Օրենքը խախտելու համար պատիժ սահմանող հոդվածն ընդգրկվել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն:

Օրենքի էությունն  այն է, որ ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող կամ համացանցի միջոցով այլ աշխատանքներ իրականացնող ընկերությունները պետք է իրենց գործունեությունն իրականացնեն ազգային դոմեն ունեցող կայքերի միջոցով: Այդկերպ, հունվարի 6-ից բոլոր տեսակի գործարքները կանցկացվեն տեղական ռեսուրսների միջոցներով եւ կվերահսկվեն հարկային մարմնի եւ անվտանգության ծառայության կողմից:

Եթե ցանցերը, համակարգերը կամ ռեսուրսները Բելառուսի տարածքում չեն տեղակայված, դրանց օգտագործման դեպքում տուգանք կսահմանվի: Այդկերպ  Բելառուսի քաղաքացիները չեն կարող ապրանքներ ձեռք բերել համացանցային արտասահմանյան խանութներից, այդ թվում` Amazon-ից եւ eBay-ից:

Նույն պահանջներն են ներկայացվում նաեւ ինտերնետ-սրճարաններին եւ ինտերնետ-ակումբներին. Նրանք պարտավոր են տեղեկացնել իրենց հաստատություններից արտերկրի կայքեր այցելությունների մասին: Սեփականատերերի նկատմամբ եւս կարող են տուգանքներ կիրառվել: Բոլոր խախտողների համար տուգանքը կազմում է 1 մլն բելառուսական ռուբլի (շուրջ 120 հազար դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ