News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային Ժողովի որոշում կմերձեցնի Թուրքիային եւ Ադրբեջանին եւ կդառնա հայ-թուրքական արձանագրությունների ձախողման պատճառ: Ադրբեջանական APA-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարանի Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով վերլուծաբան Ակին Անվերը:

Ըստ փորձագետի, ԱՄՆ-ը լքել է Իրաքը Մերձավոր Արեւելքում մեծ ուժային վակուում ստեղծելով, իսկ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան փորձում են լցնել այդ դատարկությունը: «Ներկայումս բախման հավանականությունը առավել մեծ է: Ադրբեջանը, օգտվելով հաջող տարածաշրջանային քայլերից, կարող է ռազմական արշավ սկսել Ղարաբաղում»:

Ըստ Անվերի, Ռուսաստանը, ըստ ամենայնի, պատրաստվում է նման զարգացման: «Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում իր զորակազմի ճակատագրով: Հայաստանում իր ուժերի ապահովման համար Ռուսաստանը պետք է օգտագործի Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքը, եւ քանի որ դա անհնարին է, Հայաստանի պաշտպանության ռուսական պարտավորությունները մշուշոտ են մնում»,- նշել է փորձագետը եւ հավելել, որ Ռուսաստանին շատ է պետք Գաբալայի կայանը, ուստի «Ադրբեջանը, ստանալով Թուրքիայի եւ Ռուսաստանի աջակցությունը Ղարաբաղի հարցում,  ավելի նպաստավոր վիճակում է հայտնվում»:

Նկարում` Ակին Անվերը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ