News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2011 թ. ընթացքում ամենաբարձր գնաճ ԱՊՀ երկրներում արձանագրվել է Բելառուսում` 109 %, տեղեկացնում են բելառուսական եւ ռուսական լրատվամիջոցները: Հիպերինֆլյացիան այդ երկրում պայմանավորված է արտարժութային ճգնաժամով: Արտարժույթի դեֆիցիտը հատկապես սրվեց այդ երկրում ընտրությունների նախօրեին աշխատավարձերի բարձրացմամբ: Մայիսին Բելառուսի Ազգային բանկը դեվալվացրեց բելառուսական ռուբլին 60 %-ով, իսկ սեպտեմբերին տեղական բորսայում թույլատրվեցին արտարժույթի առուվաճառքի բաց գործարքները:  Արդյունքում` ամերիկյան դոլարի փոխարժեքը բելառուսական ռուբլու հանդեպ թանկացավ մոտ 3 անգամ, եւ ներկայում հասնում է 8.5 հազ. ռուբլու: Դա էլ իր հերթին հանգեցնում է գների անկառավարելի աճի:

ԱՊՀ երկրների մեջ ամենացածր գնաճը, տարվա արդյունքներով, Վրաստանում է` ընդամենը 2 %: Հայաստանում, ինչպես հայտնի է, արձանագրվել է 4.7 % գնաճ, ինչն ավելի ցածր է Ռուսաստանի (6.5 %), Ուկրաինայի (8.9 %), Ղազախստանի (7.4 %) գնաճից: Հարեւան Ադրբեջանում տարվա արդյունքները դեռ չեն հրապարակվել, սակայն նոյեմբերի դրությամբ այնտեղ արդեն իսկ 13.5 % գնաճ կար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ