News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Յասին Հայալը հայտնել է, թե իրեն բանտում սպառնում են եւ ահաբեկում։

Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝  Դինքի սպանության գործով 24-րդ դատական նիստի ժամանակ սպանության կազմակերպման մեջ մեղադրվողներից Յասին Հայալը խոսք է խնդրել դատարանից։ Հայալը մի ծալված թուղթ է փոխանցել դատավորին, որից հետո հայտնել է, թե թուրքական պետությունը ցանկանում է իրեն վերացնել։ «Ես մահվան սպառնալիքի տակ եմ։ Ես բանտում ենթարկվում եմ հարձակումների։ Բանտապահները եւս ինձ սպառնում են»,-ասել է Հայալը։

Փաստաբանների հարցերին ի պատասխան, թե ով է նրան դրդել կազմակերպել Դինքի սպանությունը, Յասին Հայալը պատասխանել է, թե ինքը այդ մարդկանց չի ճանաչում եւ ասել, թե պետք է այդ անուններն իմանալ Էրհան Թունջելից (Դինքի սպանության ուղղորդող):

Նշենք, որ Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը ցուցմունքում նշել էր, թե իրեն Հրանտ Դինքին սպանելու համար համապատասխան ցուցումներ է տվել Յասին Հայալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ